Microsoft-ը հաստատել է, որ խոշոր նախագծի վրա է աշխատում

Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը հաստատել է լուրերը, որ իր մասնագետներն աշխատում են Blue կոդային անվանումով ապրանքների և ծառայությունների ստեղծման ուղղությամբ, հաղորդում է Verge-ը: Այս մասին Microsoft-ի կորպորատիվ բլոգում գրառում է կատարել ընկերության փոխնախագահ Ֆրենկ Շոուն:
Զանգվածային լրատվամիջոցների ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` Blue-ն իրենից ներկայացնում է Windows-ի ծրագրային արտադրանքի նոր սերիա:
Շոուն սակայն չի հստակեցրել, թե Blue բրենդը Microsoft-ի ինչ ծրագրեր է ներառում:
Որոշ տվյալների համաձայն` Windows Blue-ի փորձնական տարբերակը կթողարկվի 2013թ. հունիսին:
Թեմա
Civilnet










