Գլխավոր Լրահոս

HTC-ն երկու նոր սմարթֆոն կթողարկի` Desire P և Desire Q

HTC-ն երկու նոր սմարթֆոն կթողարկի` Desire P և Desire Q
Էլեկտրատեխնիկա արտադրող թայվանական HTC ընկերությունը մոտ ապագայում կթողարկի Desire P և Desire Q սմարթֆոնները, հաղորդում է Cnet-ը: Desire P-ն կունենա 1,0 ԳՀց հաճախականությամբ երկմիջուկ պրոցեսոր, 4,3-դյույմանոց WVGA սենսորային էկրան, 8 Մգպ մատրիցա, լուսադիոդային լուսարձակ, երկու տեսախցիկ և  MicroSD քարտարան: Desire Q-ի մասին հայտնի է միայն, որ կունենա 4-դյույմանոց էկրան: Երկու սմարթֆոններն էլ հագեցած կլինեն Beats Audio աուդիոհամակարգով և կաշխատեն Android 4.1 Jelly Bean օպերացիոն համակարգով: Desire P և Desire Q սմարթֆոնները կառաջարկվեն $365 և $235 կողմնորոշիչ գներով: Նշենք, որ 2012թ. ամբողջ աշխարհում իրացվել է 545,2 մլն սմարթֆոն, ինչը 10,1%-ով գերազանցում է 2011թ. համապատասխան ցուցանիշը: HTC-ն շուկայի 6% մասնաբաժնով զբաղեցրել է առաջատար արտադրողների 4-րդ հորիզոնականը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում