Գլխավոր Լրահոս

«Արմավիան» կարող է սնանկ ճանաչվել

«Արմավիան» կարող է սնանկ ճանաչվել

«Արմավիան» չունի այն ֆինանսական հնարավորությունները, որ հետագայում էլ կարողանա կատարել պետության կողմից առաջադրվող պայմանները։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը չի բացառում, որ ընկերությունը կարող է անգամ սնանկ ճանաչվել։

«Արմավիան» չունի այն ֆինանսական հնարավորությունները, և ընկերության վիճակն էլ այնպիսին չէ, որ կարողանա երկարաձգել պայմանագիրը և կատարել պետության կողմից առաջադրվող պարտականությունները, այս մասին այսօր՝ մարտի 28-ին լրագրողներին ասաց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Արտյոմ Մովսեսյանը։ Ըստ նրա՝ մի շարք ուղղություններով ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունքի վերաբերյալ կլինի հստակ դիրքորոշում։

ՀՀ կառավարության, «Սիբիր ավիաուղիներ» և «Արմավիա» ընկերությունների միջև 2003թ. մարտի 14-ին ստորագրած 10 տարվա պայմանագրի վերջնական ժամկետը ապրիլի 22-ն է. այս ժամանակահատվածում կկայացվի վերջնական որոշում՝ հարցի վերաբերյալ։ «Ինտենսիվ քննարկումների փուլում ենք կառավարությունում և դա միայն ՔԱԳՎ-ի որոշելիքը չէ, այլ պետք է լինի կառավարության կողմից թելադրվող քաղաքականություն, քանի որ լուծումների դաշտը բավական տարբեր է»,- ասաց Մովսեսյանը։

Հարցին՝ ՔԱԳՎ-ն կողմնակից է բացառիկության պայմանագրի երկարաձգմանը, թե ավիացիոն փոխադրումների շուկան պետք է ազատականացվի, Մովսեսյանն ասաց, որ բոլոր լուծումներն էլ ունեն իրենց դրական և բացասական կողմերը։ Նրա խոսքով՝ շուկայի ազատականացում ասվածը լայն ընդգրկում ունի։ Այն կարող է լինել «բաց երկնքի» քաղաքականություն, կամ ազատականացման աստիճանական գործընթաց։ «Այս պահին միանշանակ տարբերակ նշելու համար նաև պետք է քաղաքական մոտեցում։ Զուտ մասնագիտական տեսակետից՝ մենք կարող ենք ունենալ և՛ պետական ավիաընկերություն, և՛ մասնավոր ընկերություն, և՛ «բաց երկնքի» քաղաքականություն։ Բոլոր այս տարբերակները ունեն բացասական և դրական կողմեր. որոշում կայացնելու համար կառավարությունը ընդհանուր մոտեցում պետք է ցուցաբերի»,- ասաց Մովսեսյանը՝ հավելելով, որ ՔԱԳՎ-ին որևէ ընկերություն դեռ չի դիմել ավիաուղղությունների շահագործման հայտով։

Հարցին՝ թե կարող է Արմավիայի ֆինանսական վիճակը հանգեցնել ընկերության սնանկ ճանաչմանը, Մովսիսյանը բավական կարճ պատասխանեց՝ կարող է։ Մեկ այլ հարցի՝ ինչպիսի լուծում է նախատեսվում, եթե մինչև ապրիլի 22-ը այդ ավիաուղղությունները սպասարկող մեկ այլ ընկերություն չհայտնվի, Մովսեսյանը ասաց՝ պայմանագրով նախատեսված է, որ եթե «Արմավիան» ունենա համապատասխան ֆինանսական միջոցներ, ապա հնարավոր է պայմանագրի երկարաձգում ողջամիտ ժամկետով, որպեսզի մինչև այլ ընկերության մուտքը շուկան դատարկ չլինի։ «Մենք նպատակադրված չենք հարցը չլուծված թողնել և կարծում ենք՝ այն ապրիլի ընթացքում կլուծվի»,- ասաց Մովսեսյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում