Գլխավոր Լրահոս

Facebook-ն ԱՄՆ-ում նոր մասնաշենք է կառուցում

Facebook-ն ԱՄՆ-ում նոր մասնաշենք է կառուցում
Facebook սոցցանցի օգտատերերի թիվը շարունակում է աճել, ուստի աշխատակիցների թիվն ավելացնելու և աշխատանքային տարածությունն ընդլայնելու անհրաժեշտություն է առաջանում: Այդ նպատակով Facebook-ն իր հիմնական շենքից ոչ շատ հեռու` Մենլո Պարկի տարածքում նոր մասնաշենքի շինարարության թույլտվություն է ստացել: Mercury News-ը նշում է, որ նոր մասնաշենքը կտեղակայվի Bayfront Expressway-ի ամբողջ տարածքում, որտեղ կկառուցվի 433 555 քառ. ֆուտ մակերեսով շենքը, որի տանիքում այգի կկառուցվի: Facebook-ի ֆինանսական վերջին հաշվետվության տվյալների համաձայն` ընկերությունը տնօրինում է շուրջ $10 մլրդ գումարային միջոցներ և կարճաժամկետ ֆինանսական ներդրումներ: Հատկանշական է, որ ընկերությունն այլ տարածաշրջաններում ևս զբաղված է նոր գրասենյակների կառուցմամբ: Վերջերս հայտնի դարձավ, որ Facebook-ը Կանադայի Վանկուվեր քաղաքում մտադիր է աշխատանքի ընդունել շուրջ 150 ծրագրային մշակման մասնագետների: Գրասենյակի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ քաղաքը մոտ է Facebook-ի` Սիեթլում տեղակայված ինժեներական գլխավոր մասնաշենքին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում