Google Translate-ը կաշխատի առանց ինտերնետի

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը թարմացրել է իր «Թարգմանիչ» բջջային ծրագիրն Android օպերացիոն համակարգի համար: Ինչպես հաղորդում է Cnet-ը, այսուհետ բջջային ծրագիրը հնարավորություն կունենա թարգմանություններ կատարելու` առանց ինտերնետին միացած լինելու:
Ծառայությունն ակտիվացնելու համար հարկավոր է միացնել բջջային ծրագիրը, բացել մենյուն, ընտրել «Օֆլայն թարգմանիչ» կետը և բեռնել անհրաժեշտ լեզվական փաթեթները: Վերջիններս պետք է առնվազն երկուսը լինեն. առաջինը` օրիգինալ լեզվի, երկրորդը` թարգմանության լեզվի համար: Նշենք, որ «Օֆլայն թարգմանիչ» գործառույթն աշխատում է 50 լեզուների հետ:
iOS օպերացիոն համակարգի համար համանման ծրագրի ստեղծման հեռանկարների մասին առայժմ ոչինչ չի հաղորդում:
Թեմա
Civilnet










