Գլխավոր Լրահոս

Google Glass-ն արդեն հասանելի է շարքային քաղաքացիներին

Google Glass-ն արդեն հասանելի է շարքային քաղաքացիներին
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերության Google Glass «խելացի ակնոցն» արդեն հասանելի է շարքային քաղաքացիներին, հաղորդում է Business Insider-ը: Մինչ այժմ սարքավորումը կարող էին ձեռք բերել միայն ընկերության ծրագրային մշակման մասնագետները: Google Glass-ը կկարողանան ձեռք բերել միայն ընտրյալները` այն մի քանի հազար մարդիկ, որոնք ընտրվել են #ifihadglass մրցույթի շրջանակում: Ընկերությունը հնարավորություն կտա նրանց ձեռք բերել ակնոցը $1,5 հազ-ով: Հիշեցնենք, որ Google Glass-ի թեստավորմանը մասնակցելու համար հարկավոր էր լինել ԱՄՆ-ի 18 տարին լրացած քաղաքացի, ինչպես նաև Twitter և Google+ սոցցանցերում գրառում կատարել, թե ինչ գործողություններ կիրականացնեին իրենք` սարքավորումը ձեռք բերելու դեպքում: Մրցույթին մասնակցությանը զուգահեռ` մասնակիցներին առաջարկվում էր գնել Glass սարքավորումը $1,5 հազ-ով: Մասնակցության դիմումներն ընդունվում էին մինչև փետրվարի 27-ը: Google Glass նախագծի մասին տեղեկություներ էին տարածվել դեռ անցած տարվա հունիսին, իսկ մի քանի շաբաթ առաջ ընկերությունը ներկայացրել էր Google Glass-ի առաջին 5 բջջային ծրագրերը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում