Մեկնարկել են HTC One-ի վաճառքները

Բրիտանական մի շարք ռիթեյլերներ սկսել են HTC One սմարթֆոնի վաճառքները, հաղորդում է Mashable-ը: Այսպիսով` Մեծ Բրիտանիան դարձել է այն շուկաներց մեկը, որտեղ HTC One-ն առաջինն է հայտնվել:
Սմարթֆոնն արդեն հնարավոր է ձեռք բերել պայմանագրի միջոցով այնպիսի ռիթեյլերներից, ինչպիսիք են Carphone Warehouse-ը, Dial-a-Phone-ը և Phones4U-ն:
Ապրիլի 2-ից սմարթֆոնը կվաճառի նաև Three բջջային օպերատորը: Պայմանագրի բացակայության դեպքում այն կարժենա $756:
Clove բջջային օպերատորը սմարթֆոնի սպիտակ տարբերակի վաճառքները կմեկնարկեն ապրիլի 3-ից, իսկ սևինը` ապրիլի 10-ից: Նախապես գրանցված օգտոգործողներին այն կտրամադրվի $803-ով: Amazon-ում այն հասանելի կլինի ապրիլի 12-ից` $826-ով:
Հիշեցնենք, որ HTC One-ն ունի մետաղյա կաղապար, 4,7-դյույմանոց Full HD էկրան, 1,7 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ Qualcomm Snapdragon 600 պրոցեսոր, 2 Գբ օպերացիոն և 32 Գբ ներկառուցվող հիշողություններ:
Թեմա
Civilnet










