Գլխավոր Լրահոս

Facebook-ը հնարավոր է` ներկայացնի սեփական բջջային հարթակը

Facebook-ը հնարավոր է` ներկայացնի սեփական բջջային հարթակը
Facebook ընկերությունն ապրիլի 4-ին ԱՄՆ-ում կայանալիք մամուլի ասուլիսին հնարավոր է` ներկայացնի Android բջջային սարքավորումների համար նախատեսված օպերացիոն հարթակի մոդիֆիկացված և սոցցանցին ինտեգրված տարբերակը, հաղորդում է TechCrunch-ը: Նոր հարթակի առանձնահատկությունը կարող է դառնալ սմարթֆոնի սերտ ինտեգրումը հաղորդագրությունների փոխանակման Facebook Messenger-ին և սոցցանցի հետ աշխատանքի համար նախատեսված բջջային այլ ծրագրերին: Այս նախագծում սոցցանցի հնարավոր գործընկեր կարող է դառնալ թայվանական HTC ընկերությունը, որը սմարթֆոններ կթողարկի Facebook հարթակի հիման վրա: Ընկերության 2012թ. զեկույցում նշված է, որ սեփական օպերացիոն հարթակի ստեղծման արդյունքում կվերանա ընկերության կախվածությունը կողմնակի ընկերությունների տրամադրած օպերացիոն համակարգերից, ինչպիսիք են Google-ի Android և Apple-ի iOS համակարգերը: Facebook-ի սեփական հարթակի ստեղծման մասին տեղեկությունները համացանցում շրջանառվում են արդեն մի քանի տարի, սակայն ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը բազմիցս հերքել է դրանք:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում