Գլխավոր Լրահոս

Թուրքիան սառեցրել է Երևան-Վան չվերթի իրականացումը

Թուրքիան սառեցրել է Երևան-Վան չվերթի իրականացումը

Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը որոշում է կայացրել անորոշ ժամանակով հետաձգել ապրիլի 3-ից նախատեսված Երևան-Վան-Երևան ուղիղ չվերթների իրականացումը։

Այս կապակցությամբ «Նարեկավանք տուր» ընկերության տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված է. ««Նարեկավանք տուրն» ափսոսանքով հայտնում է, որ երեկ՝ մարտի 28-ին, Թուրքիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն անորոշ ժամանակով հետաձգել է Վան-Երևան-Վան ուղիղ չվերթների իրականացումը: Այս չվերթը պետք է իրականացվեր հայկական «Նարեկավանք Տուր» ընկերության, թուրքական «Բորաջեթ» ավիաընկերության և Վանի «Այանիս» տուրիստական գործակալության կողմից: Չվերթի գլխավոր նպատակն էր զարգացնել տուրիզմը և ժողովուրդների միջև մշակութային կապերը տարածաշրջանում, ինչպես նաև նպաստել տնտեսական և գործարար համագործակցությունը:

Չվերթի կազմակերպիչները խանդավառությամբ արձանագրում էին այն փաստը, որ նախաձեռնությունը չի արգելակվում ո´չ Հայաստանի, ո´չ էլ Թուրքիայի իշխանությունների կողմից: Այս դրական իրողությունը բազմիցս ողջունել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու Թուրքական տուրիստական գործակալությունների ասոցիացիայի Վանի մասնաճյուղը: 

Կազմակերպիչները միանգամայն քաղաքականությունից հեռու մնալու մոտեցումով էին առաջնորդվում: Ափսոսանքով հայտնում ենք, որ նույնը չկարողացան անել թուրքական իշխանությունները, որոնք ի վերջո թույլ տվեցին, որ քաղաքականությունը բացասական կերպով միջամտի այս խոստումնալից նախագծին: Մենք դեռ հույս ունենք, որ Թուրքիայի իշխանությունները ողջամտություն կցուցաբերեն և կվերանայեն իրենց որոշումը»:

Հիշեցնենք, որ Երևան-Վան չվերթի բացումն անհանգստացրել էր ադրբեջանական կողմին, որը պետական տաբեր մակարդակներով իր մտահոգությունն էր հայտնել հարցի կապակցությամբ: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում