Գլխավոր Լրահոս

HTC-ի թոփ մենեջերը տեղափոխվում է Nokia

HTC-ի թոփ մենեջերը տեղափոխվում է Nokia

Բջջային հեռախոսներ արտադրող թայվանական HTC ընկերությունը պաշտոնապես հայտարարել է այն մասին, որ ընկերության գլխավոր պաշտոնյաներից մեկը` Ֆլորիան Զեյհեն, լքում է իր պաշտոնը և տեղափոխվում ֆիննական Nokia, հաղորդում է Bloomberg-ը:

2010-ից Զեյհեն զբաղեցրել է Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանում ընկերության նախագահի պաշտոնը: Նշվում է, որ նրան այս պաշտոնում կփոխարինի Ֆիլ Բլեյրը, որն HTC-ում աշխատում է 2005-ից:

Նշենք, որ Զեյհեն ֆիննական ընկերությունում ևս հանգուցային պաշտոն կզբաղեցնի. նա կհամակարգի ընկերության եվրոպական վաճառքները: Bloomberg-ի հաղորդմամբ` նոր պաշտոնը Զեյհեն կստանձնի ընթացիկ տարվա հունիսի կեսին:

Ըստ փորձագետների` Զեյհեի հեռացումը HTC-ի քայլերից մեկն էր` ուղղված ընկերության ֆինանսական ցուցանիշների բարելամանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում