Գլխավոր Լրահոս

«Սինոփսիս Արմենիան» և «Ղարաբաղ Տելեկոմը» կհամագործակցեն Արցախի մայր բուհի հետ

«Սինոփսիս Արմենիան» և «Ղարաբաղ Տելեկոմը» կհամագործակցեն Արցախի մայր բուհի հետ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր` մարտի 29-ին, մասնակցել է Արցախի պետական համալսարանում «Սինոփսիս Արմենիա», «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունների և Արցախի մայր բուհի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայություից, Բակո Սահակյանն իր նստավայրում ընդունել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանին և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:

Հանդիպմանը, որին մասնակցել է ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն առնչվող հարցեր:

ԼՂՀ նախագահը վերոհիշյալ ընկերությունների և Արցախի պետական համալսարանի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումը կարևոր է համարել ինչպես հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի միջոցների, այնպես էլ բարձրագույն կրթության և գիտության առաջընթացի տեսանկյունից: Բակո Սահակյանն ընդգծել է, որ դա ամուր հիմքեր կստեղծի Արցախի գիտական ներուժի զարգացման, այս ոլորտում համաշխարհային գործընթացներին ԼՂՀ-ի ինտեգրման համար:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում