Թուրքիան մեծացնում է ճնշումը Կիպրոսի նկատմամբ՝ պատժամիջոցների սահմանմամբ սպառնալով կղզու շելֆային հատվածում գազի արդյունահանմանը մասնակացող էներգետիկ ընկերությունների նկատմամբ, գրում է բրիտանական Financial Times պարբերականը:
Ֆինանսական ճգնաժամում գտնվող Կիպրոսը մտադիր է կապիտալի լրացուցիչ միջոցներ ապահովել շելֆային հատվածի 200 մլրդ խմ գազի պաշարների հաշվին: Թուրքիայի իշխանությունների կարծիքով ՝ Կիպրոսի կառավարությունը իրավունք չունի միայնակ շահագործել շելֆը, և դրան հավասարապես պետք է մասնակցեն կղզու ինչպես հունական, այնպես էլ թուրքական համայնքները: Անկարայի այս դիրքորոշմանը չեն աջակցում Եվրամիությունը և ԱՄՆ-ը:
Թուքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ իտալական Eni ընկերությունը, որը հունվարին ստացել է Կիպրոսի շելֆի շահագործման արտոնագիրը, հարկադրված կլինի դադարեցնել իր բոլոր նախագծերի իրականացումը Թուրքիայում: «Մենք որոշել ենք դադարեցնել Eni-ի հետ համագործակցությունը , այդ թվում՝ ընթացիկ նախագծերի շրջանակում», -ասել է նախարարը:
Ուշագրավ է, որ սա թուրք պաշտոնյաների կողմից արվող համանման առաջին հայատարությունը չէ: Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը Կիպրոսի բանկային համակարգը համեմատել է ֆինանսական բուգի հետ: Արտգործանխարարը սպառնացել էր, որ կղզին ընդմիշտ կմասնատվի, եթե Կիպրոսը որոշի շելֆի գազի պաշարներն օգտագործել միջազգային փոխառությունների ստացման նպատակով:
Civilnet











