Գլխավոր Լրահոս

Ինտերնետի շուկայում դադարել են խոշորացման միտումները

Ինտերնետի շուկայում դադարել են խոշորացման միտումները

2012թ. դեկտեմբերին հայաստանյան պրովայդերների տասնյակին բաժին է ընկել Circle.am-ում գրանցված կայքերի Հայաստանից այցելությունների 97,89%-ը, 2013-ի հունվարին՝ 97,36%-ը, փետրվարին՝ 97,64%-ը: Անցյալ տարվա նոյեմբերին ցուցանիշը կազմել է 98,02%, իսկ 2012-ի փետրվարին՝ 97,49%:

Ըստ «Բիզնես 24» գործակալության՝ ինտերնետ հասանելիության հայաստանյան շուկայում առաջատար հնգյակին 2012թ. դեկտեմբերին բաժին է ընկել Հայաստանից այցելությունների 91,34%-ը, 2013-ի հունվարին՝ 91,37%-ը, փետրվարին՝ 91,19%-ը: Անցյալ տարվա նոյեմբերին ցուցանիշը կազմել է 91,86%, 2012թ. փետրվարին՝ 91,21%: Առաջատար հինգ պրովայդերները ոլորտի հիմնական խաղացողներն են։

Ձմռան ամիսներին անփոփոխ առաջատար Beeline-ի մասնաբաժինն այցելություններում նվազել է 1,55 տոկոսային կետով, անցյալ տարվա փետրվարի համեմատ կրճատումը կազմել 3,4%:

Ընթացիկ տարվա հունվարից երկրորդ հորիզոնականում Ucom-ն է։ Վերջին 12 ամիսներին աճը կազմել է 4,15 տոկոսային կետ։

Երրորդ հորիզոնական է նահանջել բջջային ինտերնետի առաջատար Orange-ը: Ձմռան ընթացքում արձանագրվել է ընկերության մասնաբաժնի նվազում 1,02 տոկոսային կետով, անցյալ տարվա փետրվարի համեմատ անկումը կազմել է 1,33 տոկոսային կետ կամ 7,9%։

Vivacell-MTS-ը շարունակում է զբաղեցնել չորրորդ հորիզոնականը: Վերջին 12 ամիսներին ընկերության մասնաբաժին աճել է 0,15 տոկոսային կետով։

Հինգերորդ տեղում Rostelecom-ն է, պրովայդերի մասնաբաժինը ձմռան ընթացքում աճել է 0,24 տոկոսային կետով, 1,62 տոկոսային կետով աճ է արձանագրվել անցյալ տարվա փետրվարի համեմատ։

Վերջին ամիսների ընթացքում պրովայդերների տասնյակի և հնգյակի ցուցանիշները տատանվում են վարկանիշում երբևէ արձանագրված առավելագույն մակարդակների շրջանում։ Բացի այդ, ոլորտում դադարել են կոնսոլիդացման կամ ընկերությունների խոշորացման միտումները։ Այցելությունների կառուցվածքում փոփոխությունները տեղի են ունենում ավելի ու ավելի սրվող մրցակցության պայմաններում, երբ բացակայում են շուկայում ընդլայնման միտումները։

Մասնավորապես, Ucom-ը վերականգնել է աճի սրընթաց տեմպերը, աճում է նաև Rostelecom-ի մասնաբաժինը։ Մյուս կողմից Beeline-ը շարունակում է զիջել դիրքերը։ Հագեցած շուկայում սա նշանակելու է, որ վերջին շրջանում մրցակիներին, հիմնականում բարձր արագությունների հաշվին աճի պայմաններում, հաջողում է գերազանցել առաջատարին։

Orange-ի և Vivacell-MTS-ի մասնաբաժինների «ձմեռային անկման» պատճառը Ucom-ի սրընթաց աճն է. կա նաև սեզոնային բաղադրիչի հանգամանքը։ Տարեկան ցուցանիշները իրենց հերթին վկայում են, որ բջջային ինտերնետի ոլորտում ևս, սրված մրցակցության հետևանքով, առաջատարի մասնաբաժինը որոշակիորեն նվազում է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում