«Արմավիա» ավիաընկերությունը, որ այսօր` մարտի 29-ին, հայտարարել է սնանկացման գործընթաց սկսելու մասին, կվերադարձնի վաճառված տոմսերի գումարները: Ինչպես ՍիվիլՆեթին հաղորդեց Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը, «Արմավիայի» մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան վստահեցրել է, որ վաճառված տոմսերի գումարները կվերադարձվեն, կամ ուղևորները կտեղափոխվեն այլ ավիաընկերությունների ինքնաթիռներով:
Հիշեցնենք, որ «Արմավիան» որոշել է ապրիլի 1-ից դադարեցնել թռիչքները և սկսել սնանկացման գործընթացը:
Civilnet











