Samsung-ը iPad mini 2-ին մրցակից է պատրաստում

Էլելտրատեխնիկա արտադրող հարավկորեական Samsung ընկերությունն ընթացիկ տարվա փետրվարին ներկայացրել է իր 8-դյույմանոց Galaxy Note 8.0 պլանշետը, որը փորձագետների կարծիքով` զիջում է ամերկյան Apple տեխնոլոգիական ընկերության Retina էկրանով iPad mini պլանշետին: Նրանք նաև նշում են, որ Samsung-ը, ըստ ամենայնի, մտադիր է թողարկել 8-դյույմանոց Full HD էկրանով սեփական պլանշետը:
TechCrunch-ի հաղորդմամբ` Samsung-ն ակտիվորեն աշխատում է 8-դյույմանոց էկրանով տարբերակի նախագծման ուղղությամբ: Այն կցուցադրվի 2013թ. սեպտեմբերի 6-11-ը Բեռլինում կայանալիք IFA 2013 կենցաղային էլեկտրոնիկայի ցուցահանդեսի շրջանակում: Սարքավորման տեխնիկական տվյալների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ակնկալվում է, որ այն կաշխատի Android 4.2 Jelly Bean օպերացիոն համակարգով և կունենա առնվազն երկմիջուկ պրոցեսոր:
Նշենք, որ 8-դյույմանոց Galaxy պլանշետը կմրցակցի ոչ միայն iPad mini 2-ի, այլև ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերության թողարկած երկրորդ սերնդի Nexus 7-ի հետ: Ակնկալվում է, որ IFA 2013-ի շրջանակում հարավկորեացիները կներկայացնեն Galaxy Note III և Galaxy Tab Plus սարքավորումները:
Թեմա
Civilnet










