Գլխավոր Լրահոս

Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 31-ին դադարեցնում է հացադուլը

Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 31-ին դադարեցնում է հացադուլը

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը մարտի 10-ից հացադուլ է անում Ազատության հրապարակում, մարտի 31-ին` Սուրբ Հարության տոնին, կդադարեցնի այն: Այս մասին Հովհաննիսյանը հայտարարեց այսօր` մարտի 29-ին, Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին:

«Ինձնից էդքան շուտ չեք պրծնի»,- կատակով նկատեց Րաֆֆի Հովհաննիսյանը` նշելով, որ մինչև կիրակի ինքը դեռ հրապարակում է:

Հովհաննիսյանի խոսքով` Սուրբ Հարության տոնին` առավոտյան ժամը 10:00-ին, ինքը «երկու խոսք կասի երախտագիտության ու խոնարհումի» և իր ընտանիքի հետ կգնա եկեղեցի: Այդ օրը «Ժառանգության» ղեկավարը կանցկացնի տանը` ընտանիքի հետ:

Նա տեղեկացրեց նաև, որ երկուշաբթի օրվանից` ապրիլի 1-ից, «Ժառանգությունը» սկսում է մարզային հանրահավաքների շարքը` «ապրիլի 9-ի համար քաղաքացիական բանակը հավաքելու» նպատակով: Նա ներկայացրեց ապրիլի 1-4-ը մարզային այցելությունների գրաֆիկը:

«Ժառանգության» ղեկավարը հանրահավաքին անդրադարձավ նաև բնապահպան Եղիա Ներսիսյանի նկատմամբ սկսված դատական գործընթացին: «Եղիան մեղադրվում է մեր ընդերքը սեփականաշնորհած կազմակերպության կողմից, և մենք նրա կողքին ենք»,- ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ հաջորդ հաղթահավաքին՝ ապրիլի 5-ին, ելույթով հանդես կգա նաև Եղիան կամ բնապահպաններից որևէ մեկը:

Հովհաննիսյանն ամփոփեց քաղաքացիական բաց խորհրդի նիստերի առաջին տասնօրյակը` ընդգծելով, որ այդ նիստերը իսկական բանավեճ էին, որտեղ «չվերապահվեց ճշմարտության մենաշնորհը»:

«Ժառանգության» առաջնորդը հայտարարեց, որ իրենք այժմ կարիք ունեն ազատ, անկախ, անկաշկանդ մասնակիցների և բնապահպան ակտիվիստներին կոչ արեց միանալ իրենց:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում