Samsung-ը պաշտոնապես հաստատել է Galaxy S4 mini-ի թողարկման մասին լուրը

Էլեկտրատեխնիկա արտադրող հարավկորեական Samsung Electronics ընկերության փոխնախագահ Լի Կեոն Հիոքը BusinessWeek-ին տված հարցազրույցում հաստատել է Galaxy S4 mini սմարթֆոնի թողարկման մասին տեղեկատվությունը: Նրա խոսքով` Galaxy S IV mini-ն կթողարկվի Galaxy S4-ի վաճառքների մեկնարկից հետո:
Գործնականում այն կունենա Galaxy S III mini-ի դիզայնը, սակայն տեխնիկական բնութագրիչներով զգալիորեն կզիջի S IV-ին:
Նոր սմարթֆոնը կունենա 4,3-դյույմանոց Super AMOLED էկրան, 1,6 ԳՀց հաճախականությամբ երկմիջուկ պրոցեսոր: Այն կաշխատի Android 4.2.2 (Jelly Bean) օպերացիոն համակարգով:
Ակնկալվում է, որ Galaxy S4 mini-ն կներկայացվի ամռանը` երկու տարբերակով` մեկ և երկու SIM քարտերով: Սմարթֆոնի հավանական արժեքը $450 է:
Թեմա
Civilnet










