Գլխավոր Լրահոս

BlackBerry-ի նոր պլանշետները կթողարկվեն մինչև տարեվերջ

BlackBerry-ի նոր պլանշետները կթողարկվեն մինչև տարեվերջ
Համացանցում հայտնվել է բջջային սարքավորումներ արտադրող կանադական BlackBerry ընկերության հետագա ծրագրերի մասին նախնական տեղեկատվությունը, հաղորդում է Mashable-ը: Նշվում է, որ 2013թ. 3-րդ և 4-րդ եռամսյակներում նախատեսված է BlackBerry 10L գաջեթի թողարկումը: Այն, ըստ ամենայնի, կլինի PlayBook պլանշետների շարքից, որը կաշխատի BlackBerry 10 օպերացիոն համակարգով: Սարքավորման մասին այլ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Տարեվերջին կթողարկվի նաև BlackBerry U10 գաջեթը, իսկ 2014թ.` BlackBerry R10 սմարթֆոնը, որը կունենա սենսորային էկրան և ստեղնաշար: Փորձագետները նշում են, որ ընկերության ֆինանսական վերջին եռամսյակում BlackBerry-ն իրացրել է մոտ 6 մլն սարքավորում և 370 հազ. PlayBook պլանշետ: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի այս ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 11,1 մլն սմարթֆոն և 500 հազ. պլանշետ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում