Գլխավոր Լրահոս

Google-ը փորձարկում է Babble ծառայությունը

Google-ը փորձարկում է Babble ծառայությունը
Օրերս համացանցում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, թե Google տեխնոլոգիական ընկերությունը մտադիր է տեքստային և մուլտիմեդիա հաղորդագրությունների նոր ծառայություն թողարկել` Babble, հաղորդում է Mashable-ը: Droid-Life-ի ինսայդերների հաղորդմամբ` ընկերությունը իրապես զբաղվում է նշված ծառայության նախագծմամբ, և ներկայում այն փորձարկում են ընկերության աշխատակիցները: Ի տարբերություն մի շարք մրցակիցների` Babble-ը օգտատերերին հնարավորություն կտա հաղորդագրություններ փոխանակել iOS-ով, Android-ով, Chrome-ով աշխատող սարքավորումների և Google+-ի ու Gmail-ի միջև: Ծառայությունը կառաջարկի ակնթարթային հաղորդագրությունների և լուսանկարների խմբակային ուղարկման հնարավորություն: Ակնկալվում է, որ Babble-ը պաշտոնապես կներկայացվի Google-ի ամենամյա I/O Developers Conference համաժողովի շրջանակում, որը կանցկացվի մայիսի 15-17-ը Սան Ֆրանցիսկոյի Moscone Center կենտրոնում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում