Գլխավոր Լրահոս

Google-ի անվտանգության և տեխնիկական հարցերով տնօրենը լքում է ընկերությունը

Google-ի անվտանգության և տեխնիկական հարցերով տնօրենը լքում է ընկերությունը
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերության անվտանգության և տեխնիկական հարցերով տնօրեն Ալմա Ուիթենը լքում է ընկերությունը, հաղորդում է Forbes-ը: 2010թ. Buzz և Street View ծառայությունների անձնական տվյալների շուրջ ծագած վեճից հետո Ուիթենը դարձավ ընկերության անվտանգության հարցերով առաջին տնօրենը և պատասխանատու էր այն բանի համար, որ Google-ի արտադրանքը համապատասխաներ անվտանգության բոլոր պահանջներին: Հիշեցնենք, որ 2013թ. մարտին Google-ն ԱՄՆ իշխանությունների հետ $7 մլն տուգանքի վճարման պայմանավորվածություն էր ձեռք բերել, որը կապված էր Street View քարտեզագրական ծառայության համար անօրինական ճանապարհով օգտատերերի անձնական տվյալների ձեռքբերման հետ: Ավելի վաղ` 2012թ. նոյեմբերին` ընկերությունը ևս $22,5 մլն-ի պայմանագիր էր կնքել ԱՄՆ իշխանությունների հետ` Apple Safari-ի օգտատերերի կողմից դիտված կայքերի մասին տեղեկությունների անօրինական հավաքագրման կապակցությամբ: Forbes-ը նշում է, որ Ուիթենն ընկերությունում կանցկացնի ևս մի քանի ամիս, իսկ նրան կփոխարինի Google-ի ծրագրային մշակման առաջատար մասնագետ Լոուրենս Յունը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում