Գլխավոր Լրահոս

Facebook-ին դատի են տվել Timeline-ի համար

Facebook-ին դատի են տվել Timeline-ի համար
Facebook սոցցանցը չի կարողացել պաշտպանել իր իրավունքները Timeline առևտրանիշի սեփականության իրավունքի հետ կապված դատական գործընթացում: Mashable-ի հաղորդմամբ` Facebook-ի դեմ առաջին հայցը դեռ 2011թ. սեպտեմբերին ներկայացրել է ամերիկյան Timelines.com ընկերությունը: Facebook-ն այդպես էլ չկարողացավ դատական մարմիններին ապացուցել Timeline-ի նկատմամբ ունեցած իր բացառիկ իրավունքները: Ապրիլի 22-ին նախատեսված դատական նիստում կորոշվի, թե որ ընկերությանն է պատկանելու Timeline բրենդը: Նշենք, որ Timelines.com-ը Facebook-ին մեղադրում է Timelines առևտրանիշի նկատմամբ ունեցած իր իրավունքների խախտման և գործնականում իր բիզնեսը շուկայից դուրս մղելու մեջ: Timeline-ի նոր տարբերակի դեպքում օգտատիրոջ ընկերների և կարգավիճակի փոփոխությունների հետ կապված անձնական էջի թարմացումները ներկայացված կլինեն փրոֆայլի ձախ կողմում, իսկ աջ կողմը նախատեսված կլինի օգտատիրոջ վերջին գործողությունները նշելու համար, օրինակ` like-երը կամ Instagram-ից վերցված լուսանկարները: Հաջորդ կարևոր փոփոխությունը լուսանկարների, քարտեզների, ընկերների, հավանած էջերի առանձնացված բաժիններն են, որոնք ներկայում ուղղահայաց տեղակայված են Timeline-ի աջ կողմում, կտեղափոխվեն փրոֆայլի վերևի հատվածի հորիզոնական մենյու: Հնարավորություն կտրվի նաև հին ամսաթվով գրառումներում հավելումներ կատարել:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում