Գլխավոր Լրահոս

Instagram լուսանկար՝ New York Times-ի առաջին էջին

Instagram լուսանկար՝ New York Times-ի առաջին էջին
iPhone-ով արված լուսանկարները վերջերս սկսել են համարվել լիարժեք ֆոտոնյութեր, մինչդեռ Instagram-ից վերցված կադրերի հանդեպ պրոֆեսիոնալներն ունեն բավական սառը վերաբերմունք: Մինչդեռ անտեսել մի ռեսուրս, որից օգտվում է ավելի քան 100 մլն մարդ, գրեթե անհնար է: Այս տարվա փետրվարին խոշորագույն ֆոտոբանկ Getty Images-ը տեղադրել էր լուսանկարիչ Նիք Լեմի արած Instagram լուսանկարները: Ստուդիայում բեյսբոլիստների հետ նկարահանումների ժամանակ Լեմն օգտագործել է ոչ միայն պրոֆեսիոնալ տեսախցիկ, այլև իր iPhone-ը: Այս քայլով Getty Images-ն ըստ էության Instagram-ը ճանաչել է լուսանկարչի լիարժեք գործիք: New York Times-ն իր հերթին ավելի հեռու է գնացել: Պարբերականի վերջին համարի առաջին էջին տեղադրվել է բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի լուսանկարը՝ հենց այն մեկը, որը տարեսկզբին iPhone-ով արել էր Նիք Լեմը: New York Times թերթը ԱՄՆ-ում ժողովրդականություն վայելող երրորդ խոշոր պարբերականն է՝ աշխատանքային օրերի 876 638 տպաքանակով: Ավելի վաղ թերթն օգտագործել է լուսանկարներ, որոնք արվել են բջջային սարքերով, սակայն Instagram-ը նման պատվի դեռ չէր արժանացել:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում