Գլխավոր Լրահոս

Google-ը կթողարկի Androidbook

Google-ը կթողարկի Androidbook
Google տեխնոլոգիական ընկերությունը շատ կարճ ժամանակահատվածում հասցրել է բջջային սարքավորումների շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնել: DigiTimes-ի հաղորդմամբ` ընկերությունը կարող է իր ուշադրությունն ավելացնել նոութբուքների շուկայի նկատմամբ` 2013թ. ընթացքում թողարկելով Android օպերացիոն համակարգով աշխատող նոութբուքներ: Նոր սերնդի նոութբուքը կդասվի Androidbook անվանումով նոր կատեգորիայի սարքավորումների շարքին: Ինսայդերների տեղեկությունների համաձայն` Google-ը կշարունակի զարգացնել Chromebook Pixel նոութբուքների շարքը: Ակնկալվում է, որ նոր սերնդի նոութբուքը կներկայացվի ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում, իսկ նրա արժեքը կհամապատասխանի Chromebook Pixel նոութբուքի արժեքին` $1,4 հազ.: Նոր սարքավորման տեխնիկական բնութագրիչները դեռ չեն հաղորդվում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում