Առանց պետության օժանդակության` ընթացիկ տարում գյուղատնտեսական մթերքների իրացման հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ: Այս մասին այսօրվա` ապրիլի 4-ի կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին հանձնարարեց կարճ ժամանակահատվածում էկոնոմիկայի նախարարության և Կենտրոնական բանկի մասնակցությամբ քննարկել գյուղատնտեսական ապրանքների իրացման խնդիրները:
«Մենք բազմաթիվ համայնքներից ահազանգեր ենք ստացել, որ 2012թ. գյուղատնտեսական ապրանքների իրացման հետ խնդիրներ են եղել»,- ասաց վարչապետը: Նրա խոսքով` ԿԲ-ն ներկայացրել էր տվյալներ, որոնցից պարզ երևում էր, որ վերամշակող ընկերությունների կապիտալն ու ակտիվները բավարար չէին, որ բանկերն այդ ընկերություններին վարկավորեին` ապահովեին շրջանառու միջոցները:
Ըստ Տ. Սարգսյանի` անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ ծրագրերի օգնությամբ պետությունը կարող է աջակցել այդ ընկերություններին` գյուղմթերքների մթերումը պատշաճ ձևով կազմակերպելու համար:
Civilnet











