HTC-ն կներկայացնի Windows 8-ով աշխատող պլանշետ

Բջջային սարքավորումներ արտադրող թայվանական HTC ընկերության վերջին պլանշետի շնորհանդեսից անցել է ավելի քան մեկ տարի. այս ընթացքում ընկերությունը մի քանի անգամ հայտարարել է պլանշետների շուկան լքելու իր մտադրության մասին: NPD DisplaySearch-ի հաղորդմամբ` 2013թ. HTC-ն մտադիր է ներկայացնել 10,1-դյույմանոց էկրանով և Windows 8 օպերացիոն համակարգով աշխատող պլանշետ:
Սարքավորման մեծածախ վաճառքը կմեկնարկի արդեն 2013թ. 1-ին եռամսյակում: Հիշեցնենք, որ HTC-ի պլանշետները հիմնականում աշխատում են Android օպերացիոն համակարգով:
Թեմա
Civilnet










