Գլխավոր Լրահոս

Google-ը Nexus 7-ի նոր սերնդի վաճառքները կսկսի հուլիսին

Google-ը Nexus 7-ի նոր սերնդի վաճառքները կսկսի հուլիսին
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերության նոր սերնդի Nexus 7 պլանշետն արդեն պատրաստ է` ներկայացվելու հանրությանը ուշադրությանը, հաղորդում է Reuters-ը: Նշվում է, որ Qualcomm Snapdragon չիպով նոր սարքավորումը կներկայացվի 2013թ. հուլիսին: Սարքավորման արտադրությամբ կզբաղվի ASUSTeK Computer ընկերությունը: 2013թ. 2-րդ կիսամյակում կթողարկվի թարմացված Nexus 7 պլանշետի մինչև 8 մլն միավոր, որը կմրցի ամերիկյան Amazon.com ինտերնետ ընկերության Kindle Fire և ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության iPad mini պլանշետների հետ: Նշենք, որ Google-ի եկամուտների գլխավոր աղբյուրը գովազդն է, հետևաբար` ընկերության համար չափազանց կարևոր են Nexus 7-ի իրացման ծավալները: Որքան շատ վաճառվի այն, այնքան ավելի մեծ հնարավորություններ կստեղծվեն գովազդային հայտարարությունների տեղադրման համար: Ըստ փորձագետների` Nexus 7-ի նոր տարբերակը նախկինից կտարբերվի էկրանի որակով, իսկ NVIDIA Tegra 3 չիպի փոխարեն այն կաշխատի Qualcomm ընկերության չիպով:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում