Գլխավոր Լրահոս

Instagram-ի լսարանի կեսից ավելին օգտվում է Android-ից

Instagram-ի լսարանի կեսից ավելին օգտվում է Android-ից
Լուսանկարների անվճար փոխանակման Instagram ծառայության 100-միլիոնանոց լսարանի գրեթե կեսի բջջային սարքավորումներն աշխատում են Android օպերացիոն համակարգով, հաղորդում է Cnet-ը` վկայակոչելով ընկերության պաշտոնական բլոգը: Հիշեցնենք, որ Instagram-ի հեղինակները երկու երիտասարդներ են, որոնցից Facebook-ը $715 մլն-ով գնել է նախագիծը: Instagram-ը հայտարարել է, որ իր լսարանի թիվն ամսական կտրվածքով մոտ 100 մլն է: Հատկանշական է, որ Android-ի համար Instagram-ի բջջային ծրագրի ներկայացումից 24 ժամ անց այն բեռնել էր մոտ 1 մլն օգտագործող: Մինչ Android տարբերակի թողարկումը Instagram-ն աշխատում էր 30 մլն iOS սարքավորումներում: Հատկանշական է, որ երբ Facebook-ը գնեց Instagram-ը, վերջինիս ներկայացուցիչները հայտարարեցին, որ մեկ շաբաթում ծառայությունից օգտվողների թիվն ավելացել է 5 մլն-ով:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում