Nokia-ին անհրաժեշտ է «ֆաբլետ» թողարկել. Bloomberg

«Ֆաբլետների» (անգլերեն` Phone+Tablet)` մեծ էկրանով սմարթֆոնների շուկան չի դադարում աճել, գրում է Bloomberg-ը: International Data Company (IDC) հետազոտական ընկերության փորձագետ Ֆրանցիսկո Ջերոնիմոն վերջինիս հետ զրույցում հայտարարել է, թե համանման սարքավորումները բազմաթիվ գնորդների են հետաքրքրում:
CCS Insight հետազոտական ընկերության վերլուծաբան Բե Վուդն էլ նշել է, թե «ֆաբլետներն» արդեն հասցրել են դառնալ բջջային սարքավորումների շուկայի անբաժան մասնիկը, և բջջային հեռախոսներ արտադրող ֆիննական Nokia-ն պետք է մեծ ջանքեր գործադրի` բաց չթողնելու այս շուկայում հայտնվելու իր բացառիկ հնարավորությունը:
Bloomberg-ը նշում է, որ եթե Nokia-ի ղեկավարությունն անհրաժեշտ չի համարում նման սարքավորումների թողարկումը, ապա դա բացասաբար կազդի ընկերության հետագա գործունեության վրա: Գործակալությունը հիշեցնում է, որ համանման դեպք գրանցվեց այն ժամանակ, երբ ֆինները չգնահատեցին սենսորային էկրանով սմարթֆոնների կարևորությունը:
Թեմա
Civilnet










