Գլխավոր Լրահոս

Sony-ն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում

Sony-ն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում
Էլեկտրատեխնիկա արտադրող ճապոնական Sony ընկերությունն իր Xperia ZL սմարթֆոնի շնորհիվ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Ինչպես հաղորդում է Engadget-ը, 196 Xperia ZL սմարթֆոններով ձևավորվել է միասնական մեծ էկրան, որը ցուցադրվել է փետրվարի 25-28-ը Բարսելոնայում անցկացված Mobile World Congress (MWC 2013) ցուցահանդեսի շրջանակում: Գրանցված նոր ռեկորդը բնութագրվում է որպես աշխարհում բջջային հեռախոսների ամենամեծ խճանկար, որի բարձրությունը 1,9 մ է, իսկ լայնությունը` 1,03 մ: Մակերեսը կազմել է 1,95 քմ: Նշենք, որ Xperia ZL սմարթֆոնի ընտրությունը պատահական չէ. նրա էկրանը զբաղեցնում է հեռախոսի դիմային հարթակի 76%-ը, ինչն ամենաբարձր ցուցանիշն է: Հիշեցնենք, որ Sony Xperia ZL-ն ունի 5-դյույմանոց BRAVIA Mobile Engine 2  էկրան, 1,5  ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ Snapdragon S4 Pro պրոցեսոր, Adreno 320 տեսաքարտ, 2 Գբ օպերացիոն և 16 Գբ ներկառուցվող հիշողություններ, 13 Մգպ Exmor RS և դիմային 2 Մգպ տեսախցիկ: Սարքավորումն արժե մոտ $870:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում