Yandex-ի գլխավոր էջը թարմացվել է

Այս տարբերակի դեպքումգլխավոր էջում կա ավելի շատ ազատ տարածություն և ավելի քիչ տեքստ: Օրինակ` լրատվամիջոցների նորությունների հետ միասին հնարավոր է կարդալ բլոգներում առկա նորությունները: Առաջնային դիրքն են զբաղեցնում օգտագործողների համար ամենահայտնի ծառայությունները, իսկ մասնագիտականները` երկրորդական դիրքում են:
Նոր համակարգի շնորհիվ կայքը 1,5 անգամ ավելի արագ է աշխատում, քան նախկինում: ComScore հետազոտական ընկերության 2013թ. փետրվարի տվյալների համաձայն` yandex.ru-ի լսարանն ամսական կտրվածքով կազմում է ավելի քան 45 մլն մարդ:
Մինչ կայքի վերջնական թարմացումը` ընկերությունն իր օգտագործողների մի մասին ցուցադրել էր գլխավոր էջի փորձնական տարբերակները: Արդյունքում, հաշվի առնելով հաճախելիության ցուցանիշները, ընկերությունը որոշել է ամբողջովին անցնել կայքի նոր` թարմացված տարբերակին, որը թվով 12-րդն է:
Թեմա
Civilnet










