Գլխավոր Լրահոս

Գյուլը զգուշացնում է Մերձբալթյան երկրներին չճանաչել Հայոց ցեղասպանությունը

Գյուլը զգուշացնում է Մերձբալթյան երկրներին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
Պաշտոնական այցով Մերձբալթյան երկրներում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ամփոփել է Լատվիա և Լիտվա կատարած այցի արդյունքները, հաղորդում է թուրքական Star-ը: Վիլնյուսում Թուրքիայի նախագահը լրագրողների հետ զրույցում չափազանց դրական է  գնահատել այցը` ընդգծելով, որ այդ երկրներն աջակցում են Թուրքիայի` Եվրամիության անդամակցության գործընթացին: Գյուլն ասել է նաև, որ համաձայնագիր է ստորագրվել Սև ծովի վրայով դեպի Թուրքիա գնացքով բեռներ տեղախոխելու մասին: Գյուլն անդրադարձել է նաև Մերձբալթյան երկրների և Թուրքիայի փոխհարաբերությունների վրա բացասաբար ազդող խնդիրներին` նկատի ունենալով Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Որոշ խորհրդարաններ 1915թ. իրադարձությունների հետ կապված որոշումներ են ընդունում ընդդեմ Թուրքիայի: Թեպետ այդ երկրի խորհրդարանում 2005թ. նման փորձ եղավ, սակայն կառավարությունները դրա դեմ վճռական հանդես եկան»,- ասել է Թուրքիայի նախագահը` ակնարկելով Լիտվային, որի խորհրդարանը 2005թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և կոչ արել Թուրքիային ընդունել պատմական այդ փաստը: Թուրքիայի նախագահը զգուշացրել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումով այդ երկրները կվնասեն Անկարայի հետ բարեկամական և դաշնակցային հարաբերություններին:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում