Գլխավոր Լրահոս

Facebook-ն ու HTC-ն կթողարկեն 100-դոլարանոց սմարթֆոն

Facebook-ն ու HTC-ն կթողարկեն 100-դոլարանոց սմարթֆոն
Facebook սոցցանցն ու էլեկտրատեխնիկա արտադրող թայվանական HTC ընկերությունն ապրիլի 4-ին ներկայացրել են համատեղ նոր` HTC First սմարթֆոնը, որն արժե $99,99, հաղորդում է Mashable-ը: HTC First-ի վաճառքով ԱՄՆ-ում կզբաղվի AT&T բջջային օպերատորը, Եվրոպայում` Orange-ը և Everything Everywhere-ը (EE): Սմարթֆոնը վաճառքի կհանվի ապրիլի 12-ից, սակայն մինչ այդ հնարավոր է կատարել նախնական պատվերներ: Սմարթֆոնի գործառույթների առաջնային դերում են Facebook-ի ծառայությունները: Նոր` Home գործառույթը փոխում է ինտերֆեյսի (միջերեսի) արտաքին տեսքը: Օրինակ` Home-ը գործարկելու դեպքում արգելափակման և հիմնական էկրանների փոխարեն կցուցադրվի սոցցանցի նորությունների ժապավենը: Home-ից բացի` HTC First-ում տեղադրված կլինի նաև լուսանկարների փոխանակման Instagram ծառայությունը, որը պատկանում է Facebook-ին: Նշենք, որ Home գործառույթը ներկայացվել է HTC First սմարթֆոնի շնորհանդեսին զուգահեռ: Այն հնարավոր է գործածել Android օպերացիոն համակարգով աշխատող ցանկացած սարքավորումում: HTC First-ն ունի երկմիջուկ Snapdragon 400 պրոցեսոր, 4,3-դյույմանոց էկրան, 1 Գբ օպերացիոն և 16 ներքին հիշողություն: Սարքավորումն աշխատում է Android 4.1 օպերացիոն համակարգով, ինչպես նաև LTE բջջային ցանցերի հետ: Սմարթֆոնը հասանելի է կարմիր, բաց կապույտ, սպիտակ և սև գույներով: Հիշեցնենք, որ HTC-ն Facebook-ի հետ համատեղ նախկինում էլ է թողարկել սմարթֆոններ: 2011թ. ընկերությունը ներկայացրել է ChaCha և Salsa սմարթֆոնները, որոնք ունեն սոցցանցի մատչման առանձին ստեղն:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում