«Օդնոկլասնիկին» մասամբ վերականգնել է աշխատանքը

Ռուսական ամենախոշոր սոցցանցերից մեկը` «Օդնոկլասնիկին», մասամբ վերականգնել է իր աշխատանքը, սակայն օգտատերերի համար մի շարք գործառույթներ շարունակում են մնալ անհասանելի, մասնավորպաես` նորությունների ժապավենը, հաղորդում է «Ռիա նովոստին»:
Օգտատերերի համար սոցցանցի մատչումն անհասանելի էր դարձել ապրիլի 4-ի գիշերը: Գլխավոր էջ մուտք գործելիս նրանք հանդիպում էին տեխնիկական աշխատանքների մասին ծանուցագրին: Սոցցանցի մամուլի խոսնակ Մարիա Լապուկը Twitter-ի իր բլոգում նշել էր, որ սոցցանցի անհասանելիությունը պայմանավորված է սարքավորումների հետ ծագած խնդիրներով:
Այսօր (ապրիլի 5) առավոտյան սոցցանցի օգտատերերն արդեն կարող էին մուտք գործել իրենց անձնական էջերը, դիտել լուսանկարները, սակայն ընկերների նորությունների պատուհանը ընթերցման համար դեռ անհասանելի էր:
Հիշեցնենք, որ «Օդնոկլասնիկի» սոցցանցը խոշորագույններից է Ռուսաստանի ինտերնետային սեգմենտում և նրա օրական լսարանը կազմում է 40 մլն օգտատեր: Ռուսաստանում նրա գլխավոր մրցակիցն է համարվում «Վկոնտակտե» սոցցանցը:
Թեմա
Civilnet










