Գլխավոր Լրահոս

ՏՏ ոլորտի 10 ամենաանհաջող որոշումները. Business Insider

ՏՏ ոլորտի 10 ամենաանհաջող որոշումները. Business Insider
Ամերիկյան Business Insider պորտալը կազմել է տեղեկատվական տեխնոլոգիաների պատմության 10 ամենաանհաջող որոշումների ցանկը, երբ ձեռնարկատերերը խոշոր սխալներ են գործել, ինչի հետևանքով կորցրել են միլիոնավոր և անգամ միլիարդավոր դոլարներ: 1) Ինժեներ Նոլան Բուշնելը հրաժարվել է $50 հազ. ներդնել Apple նախագծի նախնական փուլում: Նա Սթիվ Ջոբսի առաջին ղեկավարներից էր: Եթե Բուշնելն ասեր` այո, ապա ներկայում կտնօրիներ Apple-ի բաժնետոմսերի 1/3-ը, որը գնահատվում է $400 մլն: 2) Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության երրորդ հիմնադիր Ռոնալդ Ուեյնը նախագծի գործարկումից երկու շաբաթ անց $800-ով վաճառել է ընկերության 10% բաժնետոմսերը: Ավելի ուշ սեփականության նկատմամբ հավակնություններ չունենալու դիմաց ստացել է ևս $1,5 հազ.: Եթե նա չվաճառեր իր բաժնետոմսերը, ապա ներկայում կտնօրիներ $40 մլն: 3) 1970-ականներին Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակն աշխատել է ամերիկյան Hewlett-Packard ընկերությունում` մշակելով հաշվիչների դիզայնը: Ազատ ժամանակ նա ստեղծել է անհատական համակարգիչ, որը հետագայում պետք է դառնար առաջին Apple համակարգիչը: Վոզնյակը հինգ անգամ դիմել է НР ընկերության տնօրինությանը` իր նախագծած համակարգչի արտադրությունը սկսելու համար, սակայն ստացել է բացասական պատասխան: Այդ ժամանակ նա լքել է НР-ն` իր ընկերոջ` Սթիվ Ջոբսի հետ հիմնելու Apple ընկերությունը: 4) Ջո Գրինն ուսանողական տարիներին ապրել է Մարկ Ցուկերբերգի հետ մեկ սենյակում: Նրանք միասին ստեղծել են ուսանողական ծանոթությունների Facemash կայքը: Ցուկերբերգը Գրինին առաջարկել է համատեղ աշխատել Facebook սոցցանցի վրա, սակայն վերջինս իր հոր խորհրդով մերժել է առաջարկը: Եթե Գրինն ընդուներ առաջարկը, ապա կտնօրիներ ընկերության բաժնետոմսերի 5%-ը, որն այսօր գնահատվում է $3 մլրդ: 5) 2009թ. Yahoo!-ի գործադիր տնօրեն Ջերի Յանգը հրաժարվել է Microsoft-ի առաջարկից, որը ցանկանում էր գնել Yahoo!-ն` յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց վճարելով $31 կամ $44,6 մլրդ: Այս որոշումից հետո ընկերության վարկանիշը սկսել է աստիճանաբար ընկնել, և միայն այն բանից հետո, երբ ընկերության տնօրինությունը ստանձնել է Google-ի նախկին թոփ մենեջեր Մարիսա Մայերը, Yahoo!-ի սկսել է հաջողություններ ունենալ: Անհայտ է, թե ինչ կլիներ, եթե թիվ 2 և 3 որոնողական համակարգերը 2009թ. միավորվեին: 6) Groupon-ի ղեկավար Էնդրյու Մեյսոնը հրաժարվել է ընդունել Google-ի` իր ընկերությունը $6 մլրդ-ով կլանելու առաջարկը: Դրա փոխարեն ընկերությունը որոշել է բաժնետոմսերի առաջնային հանրային տեղաբաշխում կազմակերպել: IPO-ի ընթացքում ներգրավվել է $700 մլն, որը կարճ ժամանակահատվածում գնահատվել է $12 մլրդ: Սակայն այդ պահից ի վեր ընկերության շահույթի կանխատեսումը չարդարացնող բաժնետոմսերն հետզհետե արժեզրկվում են: Մեկ ամիս առաջ Մեյսոնը պաշտոնանկ է արվել: 7) Facebook-ը ստեղծվել է Հարվարդում Ցուկերբերգի հանրակացարանային սենյակում: Հնարավոր է, որ նախագիծն այդպես էլ մնար Բոստոնում, եթե տեղական Battery Ventures վենչուրային ընկերությունը 2004թ. չդադարեցներ համագործակցությունը Ցուկերբերգի հետ: Ավելի ուշ Battery Ventures-ի գործընկեր Սքոթ Թոբինը Facebook-ն անվանել է «ձեռքից բաց թողնված ամենամեծ ձուկը»: 8) Մի քանի տարի առաջ Bessemer Venture Partners վենչուրային ընկերությունը հրապարակել է այն նախագծերի ցուցակը, որոնցից ինքը այս կամ այն պատճառով հրաժարվել է: Ընկերության ներկայացուցիչ Դեյվիդ Կոանի խոսքով` այդ նախագծերից մեկը կապված է եղել Google-ի հետ, ինչը նա այսօր համարում է մեծ շանսի բացթողում: Կոանի ծանոթը` Սյուզան Վոյչիսկին, այդ ժամանակ թույլատրում է Սերգեյ Բրինին և Լարի Փեյջին օգտագործել իր ավտոտնակը` որպես Google-ի առաջին գրասենյակ: 9) 2012թ. գարնանը Բրետ Օ’Բրայանի հիմնած Viddy ստարտափը իսկական սենսացիա էր: Մինչ այդ Facebook-ը կլանել էր Instagram բջջային ծրագրի ֆոտոհոստինգը` Viddy-ն, $1 մլրդ-ով: Վերջինիս ամսական լսարանը կազմում էր 30 մլն օգտատեր: Որոշ աղբյուրներ հաղորդում են, որ Twitter միկրոբլոգների ծառայությունը ցանկացել է գնել այն $100 մլն-ով, սակայն Viddy-ն մերժել է այն: Օ’Բրայանը, իր հերթին, նշում է, որ բանակցությունների ընթացքում Twitter-ը կոնկրետ առաջարկներ չի ներկայացրել: 10) iPhone բջջային հեռախոսների թողարկումից անցել է 6 տարի, իսկ կանադական BlackBerry-ն միայն նոր է ներկայացնում շուկայում նրա մրցակցին` BlackBerry 10-ը: Սակայն փորձագետների կարծիքով` այս ամենի համար չափազանց ուշ է: 2008թ. BlackBerry-ն կարող էր փրկել իրեն: Ընկերության համակիրներն անհամբեր սպասում էին սենսորային էկրանով BlackBerry Storm սմարթֆոնի թողարկմանը, սակայն սարքավորումը չարդարացրեց նրանց սպասումները և սպառողներն անցում կատարեցին Apple-ի արտադրանքին: Նշենք, որ BlackBerry-ի հիմնադիրը 2011թ. լքեց ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ վերջերս` տնօրենների խորհուրդը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում