Գլխավոր Լրահոս

Apple-ը կթողարկի հիբրիդային նոութբուք

Apple-ը կթողարկի հիբրիդային նոութբուք
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը հիբրիդային նոութբուք է պատրաստում: Ինչպես հաղորդում է Business Insider-ը, համանման սարքավորումները շուկայում հայտնի են որպես տրանսֆորմերներ: Դրանք հնարավորություն են տալիս մի քանի վայրկյանում նոութբուքը վերածել պլանշետի: Ի տարբերություն ժամանակակից տրանսֆորմերների մեծ մասինշ` Apple տրանսֆորմերի ստեղնաշարը հիմնված է մագնիսների վրա և հեշտությամբ անջատվում է համակարգչից: Երբ օգտագործողն առանձնացնում է էկրանն ու հեռանում մեկ այլ վայր, ապա մինչ անջատման պահն օգտագործված տեղեկատվությունը պահվում է ստեղնաշարով հատվածում, սակայն այն կարելի է զուգահեռաբար օգտագործել: Ակնկալվում է, որ Apple-ը կներկայացնի սարքավորման երկու տարբերակ` անլար կապի հատուկ չիպով և տվյալների փոխանակման այլ ծառայություններով օգտագործվող, օրինակ` Bluetooth-ով և WiFi-ով: Առանձնացված վիճակում գտնվող էկրանը հնարավոր կլինի օգտագործել նաև թվային տեսախցիկների և սմարթֆոնների տվյալների պատկերման համար: Վերջին առանձնահատկությունն այն է, որ համակարգչի բազային մասը պլանշետային հատվածը կկարողանա լիցքավորել` առանց լարերի օգտագործման: Փորձագետները նշում են, որ նման սարքավորման թողարկման համար անհրաժեշտ է տարիների աշխատանք:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում