Գլխավոր Լրահոս

ԵԳԿ օրենսդրության, բանկերի և ֆինանսների գծով կոմիտեի նիստը` Ծաղկաձորում

ԵԳԿ օրենսդրության, բանկերի և ֆինանսների գծով կոմիտեի նիստը` Ծաղկաձորում

Ծաղկաձորի «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցի կոնֆերանս-կենտրոնում այսօր` ապրիլի 5-ին, տեղի է ունեցել Եվրոպական գործարար կոնգրեսի (ԵԳԿ) օրենսդրության, բանկերի և ֆինանսների գծով կոմիտեի նիստը՝ «Ռիսկերի կառավարում. ինչպես չպարտվել համաշխարհային էներգետիկ շուկայի վերաձևափոխման պայմաններում» թեմայով, հաղորդում է «ՀայՌուսգազարդ»-ի կայքը:

Բացման ելույթում «Գազպրոմ» վարչության նախագահի տեղակալ-Ֆինանսատնտեսական դեպարտամենտի պետ, ԵԳԿ օրենսդրության, բանկերի և ֆինանսների գծով կոմիտեի նախագահ Անդրեյ Կրուգլովը նշել է, որ այսօր էներգետիկայի ոլորտում աշխատող ընկերություններն էներգետիկ շուկայի բազմատեսակ փոփոխությունների ականատես են դառնում:

Ինչպես նշել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վ.Հարությունյանը, Եվրոպական գործարար կոնգրեսի օրենսդրության, բանկերի և ֆինանսների գծով Կոմիտեի նիստն արդեն երկրորդ անգամ է անցկացվում Հայաստանում: «Սա, անկասկած, հաստատում է փոխվստահության այն բարձր մակարդակը, որն առկա է «Գազպրոմ»-ի և «ՀայՌուսգազարդ»-ի, ինչպես նաև մեր արտասահմանյան գործընկերների միջև, և միաժամանակ վկայում է «ՀայՌուսգազարդ» ընկերության գործունեության ու փորձի հանդեպ նրանց հետաքրքրության մասին»,- ընդգծել է Հարությունյանը` նշելով ԵԳԿ-ի շրջանակում անցկացվող գործարար կանոնավոր քննարկումների կարևոր դերակատարությունը:

Նիստի հիմնական զեկուցող` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ֆինանսների և էկոնոմիկայի գծով տեղակալ Կարեն Մովսեսյանն իր ելույթում անդրադարձել է այն ռիսկերին, որոնց բախվում է Հայաստանը համաշխարհային քաղաքականության և տնտեսության մեջ տեղի ունեցող տեղաշարժերի, այդ թվում՝ համաշխարհային էներգետիկ շուկայի վերաձևափոխման արդյունքում: Կ.Մովսեսյանի խոսքով` էներգետիկ շուկայի խոշոր խաղացողների համար Հայաստանը կարող է հետաքրքրություն ներկայացնել կամ որպես էներգակիրների տարանցիկ երկիր, կամ՝ էլեկտրաէներգիայի արտադրող և արտահանող:

«Փակ սահմանների պայմաններում Հայաստանի տարածքով էներգակիրների տարանցման հարցը դեռ բաց է մնում: Երկրորդ ճանապարհն ավելի իրատեսական է: Հաշվի առնելով հարևան Իրանի էլեկտրաէներգիա ձեռք բերելու շահագրգռվածությունը, «Գազպրոմ»-ը, «ՀայՌուսգազարդ»-ը և Հայաստանի կառավարությունը նախաձեռնել էին Իրան-Հայաստան գազաէներգետիկ նախագծի իրագործումը, որի շրջանակում կառուցվել են Իրան-Հայաստան գազատարը և Հրազդան-5 էներգաբլոկը: Էլեկտրաէներգիայի արտահանումն Իրան դառնալու է էներգետիկ շուկայի վերաձևափոխման հետ կապված ռիսկերին հակազդեցության կարևոր բաղադրիչ՝ Հայաստանի համար ընդհանրապես, և մեր ընկերության համար մասնավորապես»,- նշել է Կ.Մովսեսյանը: 

Կոմիտեի նիստին զեկույցներով հանդես են եկել նաև «Գազպրոմ» ԲԲԸ Ֆինանսատնտեսական դեպարտամենտի պետի տեղակալ Նատալյա Բորիսենկոն, JPMorgan-ի ներկայացուցիչ Ջորջես Տիժբոշը (Մեծ Բրիտանիա), UBS ընկերության տնօրեն-կառավարիչ Թոմաս Լենգֆորդը (ԱՄՆ), Ռուսաստանում Shell կոնցեռնի գլխավոր իրավախորհրդատու Ռենյե Նեյմեյերը: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում