Գլխավոր Լրահոս

Safari-ն բջջային բրաուզերների շուկայի առաջատարն է. Net Applications

Safari-ն բջջային բրաուզերների շուկայի առաջատարն է. Net Applications
Թեև Android օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումները շարունակում են առաջատար դիրքեր զբաղեցնել բջջային սարքավորումների շուկայում, սակայն առավել հաճախ օգտագործողները համացանցից օգտվում են Safari բրաուզերի օգնությամբ, հաղորդում է Appleinsider-ը: Բրաուզերների և օպերացիոն համակարգերի վեբ վերլուծությամբ զբաղվող ամերիկյան Net Applications ընկերության ուսումնասիրության համաձայն, որում ներառված են շուրջ 160 մլն օգտագործողի տվյալներ, 2013թ. մարտին Safari-ն զբաղեցրել է բջջային սարքավորումների բրաուզերների ընդհանուր շուկայի 61,79%-ը: Հատկանշական է, որ փետրվարին այս ցուցանիշը կազմել է 55,41%: Նրան հաջորդում են Android-ի ստանդարտ բրաուզերը` շուկայի 21,86%, Opera Mini-ն` 8,4% և Chrome-ը` 2,43%-ով մասնաբաժնով: Փորձագետների համոզմամբ` շուկայում Safari-ի մասնաբաժնի ավելացումը պայմանավորված է վերջին ամիսներին ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության սարքավորումների վաճառքների բարձր ցուցանիշներով:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում