BlackBerry Music-ը հունիսի 2-ից կդադարի գործել

Անցած շաբաթ բջջային սարքավորումներ արտադրող կանադական BlackBerry-ն պաշտոնապես հայտարարել է երաժշտական BlackBerry Music ծառայության աշխատանքների դադարեցման մասին, հաղորդում է BusinessInsider-ը:
Ծառայությունը կդադարեցնի իր աշխատանքներն ընթացիկ տարվա հունիսի 2-ին: Ապրիլին ծառայությունից օգտվողներն իրենց վերջին հնարավորությունը կստանան երկարացնելու BlackBerry Music-ի բաժանորդագրությունը:
BlackBerry-ի ներկայացուցիչները պաշտոնապես ներողություն են խնդրել ծառայության բաժանորդներից` խոստանալով նրանց տրամադրել 30-օրյա բաժանորդագրության իրավունք համանման Rdio ծառայությունում:
Ըստ փորձագետների` BlackBerry Music-ի աշխատանքների կասեցումը պայմանավորված է ընկերության բջջային սարքավորումների վաճառքների կրճատմամբ: Միայն նախորդ ֆինանսական եռամսյակում BlackBerry սարքավորումներից օգտվողների թիվը նվազել է 3 մլն-ով` մինչև 76 մլն:
Թեմա
Civilnet










