Գլխավոր Լրահոս

Օլանդը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է մշակում. Hurriyet

Օլանդը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է մշակում. Hurriyet
Թուրքական Hurriyet թերթը ուշագրավ հոդված է հրապարակել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժելու վերաբերյալ հավանական նոր օրինագծի նախապատրաստման մասին: Հոդվածագիրը Hurriyet-ի փարիզյան թղթակից Արզու Չաքըր Մորինն է, որը, վկայակոչելով թերթին մոտ կանգնած աղբյուրները, հաղորդում է, թե նոր օրինագիծն ինչ տեսք է ունենալու: Նախագահական քարոզարշավի ընթացքում Օլանդը խոստացել էր նոր օրինագիծ ներկայացնել, սակայն մեծ է հավանականությունը, որ Սահմանադրական դատարանն այն հակասահմանադրական ճանաչի: Հիմք ընդունելով այդ աղբյուրները` թերթը գրում է, որ Ֆրանսիայի նախագահն ու նրա մերձավոր շրջապատը նոր միջանկյալ տարբերակ են գտել:  Ըստ այդմ` Օլանդը փորձում է նոր օրինագիծը համապատասխանեցնել ցեղասպանությունների ժխտումը պատժող` Եվրամիության Շրջանակային կոնվենցիային: Hurriyet-ը գրում է, թե նոր օրինագծում չի լինելու Հայոց ցեղասպանություն արտահայտությունը, սակայն վերջինիս ժխտումը Ֆրանսիայում քրեորեն պատժվելու է: Թերթը նաև կանխատեսում է, որ Ֆրանսիան 2013թ. ընդունելու է ԵՄ այդ որոշումը և  օրինագծի մշակումից հետո ամենաուշը 2014թ. գարնանը ներկայացնելու է այն խորհրդարանին: Դրանով օրենքը չի խախտի խոսքի ազատությունը, և Սահամանադրական դատարանը չի կարող այն չեղյալ համարել: Օրենքը խախտողները կդատապարտվեն 1-3 տարի ազատազրկման:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում