Գլխավոր Լրահոս

Ալիևը TANAP-ին Եվրոպայում հարյուր տարվա «կյանք» է տվել

Ալիևը TANAP-ին Եվրոպայում հարյուր տարվա «կյանք» է տվել

Անդրանատոլական գազամուղը (TANAP) առնվազն հարյուր տարի Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում զգալի դերակատարում է ունենալու: Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 8-ին Բաքվում մեկնարկած Համաշխարհային տնտեսական ֆորումին (Դավոսի ֆորում), որն ընթանում է «Ռամավարական երկխոսություն  Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ապագայի շուրջ» խորագրով, հաղորդում Է ռուսական «Պրայմ տասս» գործակալությունը : 

1800 կմ-անոց գազամուղի կառուցման նախաձեռնությունը Բաքվինն է: Այն թուրք-ադրբեջանական համատեղ նախագիծ է, որը ձգվելու է Թուրքիայի  արևելքից մինչև արևմուտք՝ ընդհուպ Բուլղարիայի կամ Հունատսնի հետ սահմանը՝ դառնալով ՝ «Հարավային գազային միջանցք» նախագծի մի մասը: Նախատեսվում է այա գազամուղով գազ տարանցել եվրոպական շուկա տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ ադրբեջանական «Շահդենիզից»:

Գազամուղի նավազագույն թողունակությունը կկազմի 16 մլրդ խմ/տարի, որից 6 մլրդ խմ-ն կմատակարարվի Թուրքիա, մնացածը Եվրոպա: Գազամուղի շինարարության մեկնարկաը նախատեսված է 2013-ի վերջին 2014թ.:  Այն շահագործման կհանձնվի 2017թ:

«Ադրբեջանի աշխարհագրական դիրքը շահավետ է, և մենք ածխաջրածինների արտահանման համար ստեղծել ենք բազմաթիվ ուղղություններ ունեցող երթուղի», -ասել է Ալիևը: Նրա խոսքով՝ Ադրբեջանն ունի յոթ նավթագազամուղ և աջակցում է մերձկասպյան գործընկերների կողմից ածխաջրածինների արտահանմանը:

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, իր հերթին, հայտարարել է , որ 2014-ից նախագծի իրականացման ուղղությամբ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն:

Ըստ նախարարի՝ ներկայում հստակեցվում է այն տարածքը, որով պետք է անցնի  գազմուղի թուրքական հատվածը: «TANAP-ն իրականացնող ընկերությունը իր կենտրոնը տեղափոխել է Թուրքիա: Հնարավոր է՝ ապագայում  TANAP-ով տարանցվող գազը  Եվրոպայի հարավ արտահանվի  Անդրադրիատիկ գազամուղով կամ Եվրապայի հյուսիս՝ Nabucco-West -ով», -ասել է Յըլդըզը:

Նշենք, որ Բաքվում ֆորումի անցկացման շուրջ համաձայնությունը ձեռք է  բերվել  ընթացիկ տարվա հունվարի 23-ին Ալիևի և ֆորումի հիմնադիր Կլաուս Շվաբի հանդիպման ընթացքում: Միջոցառման օրակարգը հիմնականում ընդգրկում է արդյունաբերության, բնական հարստությունների, տրանսպորտին, ենթակառուցվածքներին և մի շարք այլ ոլորրտներին առնչվող հարցեր:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում