Գլխավոր Լրահոս

Acer-ը iPad mini-ին մրցակից է թողարկել

Acer-ը iPad mini-ին մրցակից է թողարկել
Չինական Acer տեխնոլոգիական ընկերությունը, որը ցանկանում է այս տարի Android պլանշետների շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնել, մտադիր է սկսել Iconia A1-810 նոր պլանշետի վաճառքները, հաղորդում է Cnet-ը: Նորույթը, ինչպես iPad mini պլանշետը, ունի IPS մատրիցայով 7,9-դյույմանոց էկրան, 1,2 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ պրոցեսոր, տվյալների պահպանման համար նախատեսված 16 Գբ հիշողություն, microSD  քարտարան, Wi-Fi, Bluetooth 4.0, GPS, HDMI ինտերֆեյս (միջերես) և աշխատում է Android 4.2 (Jelly Bean) օպերացիոն համակարգով: Սարքավորումն ունի երկու տեսախցիկ` դիմային (VGA) և հիմնական` 5 Մգպ, կշռում է 460 գ, ինչը 150 գ-ով ավելի ծանր է, քան iPad mini-ն: Ֆրանսիական Ru Du Commerce ռիթեյլերի կայքում պլանշետն արժե €199 է, ինչը €140-ով մատչելի է, քան 16 Գբ հիշողությամբ iPad mini-ն: A1-810 պլանշետի վաճառքները կմեկնարկեն հունիսի 3-ից: Հիշեցնենք, որ Acer-ը մտադիր է ընթացիկ տարում 7 մլն Android պլանշետ վաճառել:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում