Գլխավոր Լրահոս

Շաքարավազի գները հնարավոր ցածր մակարդակի վրա են. Ա. Շաբոյան

Շաքարավազի գները հնարավոր ցածր մակարդակի վրա են. Ա. Շաբոյան

Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի այսօրվա` ապրիլի 8-ի նիստում ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը Տնտեսական մրցակացության  պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հանձնաժողովի 2013թ. տարեկան գործունեության ծրագրի զեկույցը ներկայացնելիս հարցրեց, թե ինչու է Հայաստանում շաքարավազի շուկան մենաշնորհային և միայն մեկ ընկերություն զբաղեցնում շուկայի  99%-ը:

ՏՄՊՊՀ նախագահը, պատասխանելով հարցին, ասաց, որ շաքարավազի շուկայում կան մի քանի այլ տնտեսվարողներ, այդ թվում` «Գրանդ Քենդին», «Կոկա Կոլան», այնուհետ հավելեց, որ ՀՀ օրենքով չի արգելվում գերիշխող դիրք ունենալը:

«Շաքարավազի ներմուծմամբ զբաղվում են նաև հինգ այլ ընկերություններ, իսկ թե ինչու է շուկայում խոշոր դիրք զբաղեցնում  միայն «Ալեքս Գրիգ» ընկերությունը, դա էլ իր տրամաբանական բացատրությունն ունի: Շուկայում շաքարավազի առաջարկը ավելի շատ է, քան պահանջարկը: Սահմանափակ պահանջարկի պայմաններում չեմ պատկերացնում, որ կգտնվի երկրորդ մի ընկերություն, որը մեծ ներդրումներ կիրականացնի և կհասնի հաջողության»,- ասաց Շաբոյանը՝ հավելելով, որ հանձնաժողովն ուսումնասիրել է շաքարավազի գները և կարող են փաստել, որ դրանք գտնվում են հնարավոր ցածր մակարդակի վրա:

Այս հայտարարությանը Փաշինյանը հակադարձեց` նշելով,  որ հյութի շուկան ավելի սահմանափակ պահանջարկ ունի, սակայն գործում են 56 ընկերություններ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում