Գլխավոր Լրահոս

Հանձնարարել եմ ուսումնասիրել ավիատոմսերի շուկան. ՏՄՊՊՀ նախագահ

Հանձնարարել եմ ուսումնասիրել ավիատոմսերի շուկան. ՏՄՊՊՀ նախագահ

Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության սնանկացումն այսօր՝ ապրիլի 8-ին, բուռն քննարկման առիթ դաձավ Ազգային ժողովում:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, որը ներկայացնում էր հանձնաժողովի տարեկան գործունեության զեկույցը, հարցրեց, թե արդյոք ՏՄՊՊՀ-ն արձագանքել է մամուլի հրապարակումներին, որոնց համաձայն` «Արմավիայի» սնանկացումից հետո «Աէրոֆլոտը» թանկացրել է դեպի Հայաստան ավիատոմսերի գները:

«Այսօր առավոտյան «Աէրոֆլոտ»-ում ուսումնասիրություններ կատարելու հանձնարարություն եմ տվել»,- ասաց Շաբոյանը՝ նշելով, որ հանձնաժողովը` Համաշխարհային բանկի հետ համատեղ, ուսումնասիրություն է անցկացնում ավիացիայի բնագավառում՝ մրցակցային խնդիրները պարզելու համար:

Ավիատոմսերի գների կրկնակի թանկացման մասին բարձրաձայնեց նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ հորդորելով ՏՄՊՊՀ-ի նախագահին իրենց լիազորությունների շրջանակում անհապաղ աշխատաքներ իրականացնել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում