Facebook-ը ներկայացրել է Home-ի միջոցով տվյալների հավաքագրման կանոնները

Facebook սոցցանցն ապրիլի 4-ին ներկայացրել էր Android օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումների համար նախատեսված Facebook Home ինտերֆեյսը (միջերեսը): Այնուհետ Մարկ Ցուկերբերգի հիմնած ընկերությունը պարզաբանումներ է ներկայացրել Home-ի օգտատերերի մասին տվյալների հավաքագրման կանոնների վերաբերյալ, հաղորդում է Mashable-ը:
Նշվում է, որ ընկերությունը հավաքագրում է Facebook-ի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն` Like-երի նշումներ, մեկնաբանություններ, ինչպես նաև Home-ի միջոցով ձեռք բերվող բջջային ծրագրերի մասին տվյալներ: Այս տվյալները 90 օրվա ընթացքում համապատասխանեցվում են կոնկրետ օգտատիրոջ հետ և օգտագործվում ծառայության աշխատանքների բարելավման նպատակով:
Home-ը հավաքագրում է նաև տվյալներ, թե ինչպիսի բջջային ծրագրերի միջոցով են ծանուցումներ ուղարկվում սմարթֆոնին: Այս գործողությունը հնարավոր է իրականացնել միայն այն սմարթֆոններում, որոնցում Home-ն ինտեգրված է, օրինակ` HTC First-ում:
Թեմա
Civilnet










