Գլխավոր Լրահոս

Google-ի մրցակիցները` ընդդեմ Android-ի մենաշնորհի

Google-ի մրցակիցները` ընդդեմ Android-ի մենաշնորհի
FairSearch ընկերությունների խումբը, որում ընդգրկված են Microsoft, Nokia, Oracle, Expedia և մի շարք այլ տեխնոլոգիական ընկերություններ, դիմել են Եվրահանձնաժողովին` խնդրելով կանխել բջջային ծառայությունների և գովազդի շուկաներում Android օպերացիոն համակարգի օգնությամբ Google-ի ստեղծած անարդար մրցակցային իրավիճակը, հաղորդում է Mashable-ը: FairSearch-ի տարածած հաղորդագրության համաձայն` Android-ի անվճար լինելը բարդացնում է Google-ի մրցակիցների կողմից ներդրումների վերադարձելիության խնդիրը: Բացի այդ` խումբը Google-ից բխող սպառնալիքը բացատրում է շուկայում Android-ի ունեցած գերիշխող դիրքով: Strategy Analytics հետազոտական ընկերության վերլուծության համաձայն` 2012թ. 4-րդ եռամսյակում աշխարհում վաճառված սմարթֆոնների 70%-ն աշխատում է Android-ով: Նշենք, որ Եվրահանձնաժողովը 2010-ից Google-ի նկատմամբ հակամենաշնորհային հետաքննություն է իրականացնում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում