Գլխավոր Լրահոս

«Օդնոկլասնիկիի» աշխատանքի խափանման պատճառը վնասված ֆայլն էր

«Օդնոկլասնիկիի» աշխատանքի խափանման պատճառը վնասված ֆայլն էր
Ռուսական Mail.Ru Group ընկերությանը պատկանող «Օդնոկլասնիկի» սոցցանցի` ապրիլի 4-ի խափանման պատճառը վնասված ֆայլն էր, որից կախված էր ծառայության ամբողջ աշխատանքը: Այս մասին Digit.ru-ին է հայտնել սոցցանցի մամուլի քարտուղար Մարիա Լապուկը: Հիշեցնենք, որ «Օդնոկլասնիկիի» աշխատանքը խափանվել էր ապրիլի 4-ի գիշերը: Գլխավոր էջ մուտք գործելիս օգտատերերը հանդիպում էին տեխնիկական աշխատանքների մասին ծանուցագրին: Սոցցանցի վերականգնողական աշխատանքները տևել են 2 օր: Լապուկի խոսքով` ընկերությունը հանգամանորեն կուսումնասիրի սխալների պատճառները և անհրաժեշտ կադրային փոփոխություններ կկատարի: «Օդնոկլասնիկի» սոցցանցը խոշորագույններից է Ռուսաստանի ինտերնետային սեգմենտում և նրա օրական լսարանը կազմում է 40 մլն օգտատեր: Ռուսաստանում նրա գլխավոր մրցակիցն է համարվում «Վկոնտակտե» սոցցանցը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում