Panasonic-ը ներկայացրել է երրորդ սերնդի VariCam տեսախցիկը

Ապրիլի 9-10-ը Լաս Վեգասում անցկացվող NAB Show 2013 ցուցահանդեսի շրջանակում Էլեկտրատեխնիկա արտադրող ճապոնական Panasonic ընկերությունը ներկայացրել է երրորդ սերնդի VariCam տեսախցիկը, որն ունի երեք MOS սենսորներ և աշխատում է AVC-ULTRA կոդեկներով, հաղորդում է Cnet-ը:
Տեսախցիկը նախատեսված է պրոֆեսիոնալ տեսանյութերի հետ աշխատողների համար: VariCam-ն ունի Full HD տեսանյութեր նկարահանելու հնարավորություն` 1 վայրկյանում 120 կադր` AVC-Intra Class100 կոդեկի օգտագործման միջոցով: Ճշգրիտ գունափոխանակումն ապահովում է Color Management System տեխնոլոգիան: Ինչպես պրոֆեսիոնալ մյուս տեսախցիկների դեպքում, VariCam-ն ունի բազմաբնույթ գործառույթներ և տեխնոլոգիաներ:
Թեմա
Civilnet










