Գլխավոր Լրահոս

Apple-ը մինչև տարեվերջ կներկայացնի Mac Pro-ի թարմացված տարբերակը

Apple-ը մինչև տարեվերջ կներկայացնի Mac Pro-ի թարմացված տարբերակը
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը մինչ 2013թ. վերջ կներկայացնի իր ամենահզոր Mac Pro համակարգչի թարմացված տարբերակը, հաղորդում է Mac Daily News-ը: Խոսքը բոլորովին նոր համակարգչի մասին է: Աղբյուրը նշում է, որ նորույթը կփոխարինի արդեն գույություն ունեցող Mac Pro համակարգչին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հատկանշական է, որ Mac Pro-ն Apple-ի ամենահզոր և թանկ համակարգիչն է: Այս համակարգչի քառամիջուկ պրոցեսորով, 6 Գբ օպերացիոն հիշողությամբ, 1 Տբ կոշտ սկավառակով և 1 Գբ հիշողությամբ AMD Radeon HD 5770 տեսաքարտով տարբերակի արժեքը $2,5 հազ. է: Վեցմիջուկանոց տարբերակն արժե $9 հազ.: Հիշեցնենք, որ վերջին անգամ Mac Pro-ն թարմացվել է 2012թ. հունիսին, սակայն համակարգիչը նոր տեխնոլոգիաներ չէր պարունակում: Ըստ փորձագետների` ամերիկյան ընկերությունը վերջին տարիներին կենտրոնացված է բջջային սարքավորումների արտադրության վրա, որի պատճառով Mac Pro-ի թարմացումները դանդաղ են կատարվում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում