Գլխավոր Լրահոս

Սիգարետները տեղափոխվելու են հարկման ընդհանուր դաշտ

Սիգարետները տեղափոխվելու են հարկման ընդհանուր դաշտ

Կառավարությունում որոշել են սիգարետների համար առավելագույն մանրածախ գին ամրագրել, ինչը ոչ միայն հարկերի հավաքագրման աճ է ապահովելու, այլև հանգեցնելու գների աճի։ Գործադիրի ապրիլի 11-ի նիստի հաստատմանը ներկայացված որոշման նախագծում ֆինանսների նախարարությունն առաջարկում է 2014թ. հունվարի 1-ից այդ գինը մակնշել նաև ծխախոտատուփի վրա։

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2014թ. հունվարի 1-ից նախատեսված է ծխախոտի արտադրանքի հարկումը հաստատագրված վճարների համակարգից տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ։ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված է, որ ծխախոտի արտադրանքի ներմուծման և օտարման գործարքների հարկվող շրջանառությունը որոշվելու է՝ հիմք ընդունելով կառավարության սահմանած կարգով մակնշված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը՝ առանց ԱԱՀ-ի։

Ստացվում է, որ 2014թ. տեղի է ունենալու սիգարետների գների կտրուկ բարձրացում։ Հարկման ընդհանուր դաշտ տեղափոխելը նշանակելու է, որ հարկի չափը կախված է լինելու արժեքից՝ վճարվելու է ԱԱՀ, մաքսատուրք (10%), ինչպես նաև ակցիզային հարկ (ֆիլտրով ծխախոտի 1000 հատիկի հաշվով՝ Դ5 հազ.)։ Եթե մաքսատուրքի համար հիմք է հանդիսանալու արտադրանքի մաքսային արժեքը, ապա ԱԱՀ-ն հաշվարկվելու է՝ հիմք ընդունելով ոչ թե իրացման, այլ տուփի վրա նշված մանրածախ գինը։ Ստացվում է, որ տնտեսավարողի համար տնտեսապես ոչ նպատակահարմար է դառնալու սիգարետը առավելագույն մանրածախ գնից ավելի ցածր գնով իրացնելը, քանի որ վճարվելիք ԱԱՀ-ն, ի վերջո, հաշվարկվելու է տուփի վրա նշված գնի հաշվով։

Կառավարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարում է, թե սիգարետների հարկադրույքների բարձրացումը ծխելու դեմ պայքարի քաղաքականության տարրերից է։ Սակայն թե՛ վերջին երեք տարիներին սիգարետի համար հաստատագրված վճարի բարձրացումը, թե՛ 2014-ից ուժի մեջ մտնող օրենսդրական այս փոփոխությունների նախագիծը միայն ֆիսկալ նպատակ են հետապնդում։ Պարզ ասած՝ բոլոր քայլերի հիմնական նպատակը հարկային մուտքերի ավելացումն է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում