Գլխավոր Լրահոս

Yahoo!-ն ու Apple-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը

Yahoo!-ն ու Apple-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը
Ամերիկյան ինտերնետային Yahoo! և տեխնոլոգիական Apple ընկերությունները մտադիր են ընդլայնել իրենց համագործակցության շրջանակը: Ինչպես հաղորդում է Wall Street Journal-ը, ընկերությունները քննարկում են բոլոր այն հնարավորությունները, որոնց իրագործման դեպքում Yahoo!-ի ծառայությունները կարևոր դեր կխաղան iPhone և iPad սարքավորումներում: Ներկայում iPhone-ում տեղադրված են բջջային ծրագրեր, որոնք օգտագործում են Yahoo! Finance-ի և Yahoo! Weather-ի տվյալները: Ավելին` ընկերությունները քննարկում են նոր պայմանագրերի կնքման հնարավորությունները, որոնց դեպքում սմարթֆոնում կտեղադրվեն Yahoo!-ի այլ ծառայություններ ևս, օրինակ` Yahoo! News-ը: Նշենք, որ Yahoo!-ի և Apple-ի միջև նոր համաձայնագրեր դեռ չեն կնքվել, իսկ բանակցությունների ելքը հայտնի չէ: Նշվում է, որ բջջային նոր ծրագրերը հասանելի կլինեն Apple սարքավորումներում Siri ձայնային օգնականի առկայության դեպքում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում